Առաջինը Հայաստանում «Գարանտ-Լիմենս» ապահովագրական
ընկերության կողմից մշակված առողջության ապահովագրության նոր փաթեթը
երաշխավորում է բարձրակարգ բժշկական ծառայությունների մատուցում`
զբոսաշրջիկի` Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եղած
ողջ ժամանակահատվածի համար: Այն ապահովում է սուր և անհետաձգելի
հիվանդություններով պայմանավորված առողջական խնդիրների արագ և արդյունավետ
լուծում:
Հայաստան ժամանող մարզիկների առողջության և դժբախտ դեպքերից ապահովագրություն
Սպորտով զբաղվելը հաճելի է և օգտակար առողջության համար,սակայն երբեմն նաև
վտանգավոր: Էքստրեմալ սպորտաձևերով զբաղվելիս կարող են առաջանալ անցանկալի
դեպքեր: Առաջինը Հայաստանում Գարանտ-Լիմենս ապահովագրական ընկերությունը
մշակել է առողջության ապահովագրության ծրագիր ՀՀ ժամանող զբոսաշրջիկ
մարզիկների համար, որը երաշխավորում է բարձրակարգ բժշկական
ծառայությունների մատուցում մարզիկի` Հայաստանի Հանրապետության և Լեռնային
Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվելու ողջ ժամանակահատվածի
ընթացքում:

