«Գարանտ-Լիմենս» Փակ բաժնետիրական ընկերության
2009թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ
Ներկայացվում է «Գարանտ-Լիմենս» Փակ
բաժնետիրական ընկերության ղեկավարությանը
Մենք աուդիտի ենք ենթարկել “Գարանտ-Լիմենս” Փակ բաժնետիրական ընկերության կից հաշվապահական հաշվեկշիռը` 31.12.2009թ. դրությամբ, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների, սեփական կապիտալում փոփոխությունների և դրամական հոսքերի մասին հաշվետվությունները: Նշված ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատվությունը կրում է “Գարանտ-Լիմենս” Փակ բաժնետիրական ընկերության ղեկավարությունը: Մեր պարտականությունն է իրականացված աուդիտի արդյունքում արտահայտել կարծիք նշված հաշվետվությունների վերաբերյալ:
Մեր կողմից աուդիտը անցկացվել է ՀՀ Կառավարության 21.04.2005թ. թիվ 509-Ն որոշմամբ հաստատված աուդիտի ստանդարտներին համապատասխան: Այդ ստանդարտներով պահանջվում է աուդիտը պլանավորել և իրակացնել` ֆինանսական հաշվետվություններն էական խեղաթյուրումներից զերծ լինելու վերաբերյալ ողջամիտ երաշխիքներ ձեռք բերելու նպատակով: Աուդիտորական աշխատանքները ներառում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության և բացահայտումների հիմքերի հետազոտումը` թեսթային հիմունքներով: Աուդիտորական աշխատանքները ներառում են նաև ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ կիրառված հաշվապահական հաշվառման սկզբունքների, ընկերության ղեկավարության կողմից կատարված էական գնահատումների և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը:
Մենք գտնում ենք, որ իրականացված աուդիտորական աշխատանքների արդյունքները բավարար հիմք են հանդիսանում մեր կարծիքն արտահայտելու համար:
Մեր կարծիքով “Գարանտ-Լիմենս” Փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական հաշվետվությունները տալիս են 31.12.2009թ. դրությամբ ընկերության ֆինանսական վիճակի, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի մասին ճշմարիտ և իրական պատկերը` համաձայն Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական գործունեության ոլորտը կարգավորող իրավական նորմատիվ ակտերի պահանջների:
24 փետրվարի 2010թ.
ՍՕՍ-Աուդիտ ՍՊԸ
Տնօրեն Մանվել Ղազարյան
Աուդիտոր Գնել Խաչատրյան