|
|||||||||||||
|
Այլ պայմաններ
Ապահովագրության պայմանագրով ապահովագրավճարը հաշվարկվում է ապահովագրական գումարի նկատմամբ կիրառելով ապահովագրական սակագինը:
Ապահովագրավճարի վճարման կարգը ձևը և ժամկետները սահմանվում են ապահովագրության պայմանագրով: Ապահովագրավճարը ապահովագրության
պայմանագրով նախատեսված ժամկետներում, կարգով չվճարելու դեպքում Ապահովագրողն իրավունք ունի չեղյալ համարել ապահովագրության
պայմանագիրը:
Ապահովագրական պատահարի արդյունքում ապահովագրության օբյեկտին հասցված վնասը գնահատվում է Ապահովագրողի կամ վերջինիս կողմից մատնանշված անկախ մասնագետի (փորձագետի) կողմից, եթե այլ բան նախատեսված չէ ապահովագրության պայմանագրով: Ապահովագրության պայմանագրի գործողության ավարտի դեպքում Ապահովադրի ցանկությամբ պայմանագիրը կարող է վերակնքվել: Վերակնքման կարգն ու պայմանները սահմանվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Ապահովագրության պայմանագիրը կարող է վաղաժամկետ դադարեցվել Ապահովադրի կողմից` 15 օր առաջ այդ մասին գրավոր տեղեկացնելով Ապահովագրողին: Ապահովագրավճարի ետ վերադարձման կարգը սահմանվում է ապահովագրության պայմաններով: Վերջին փոփոխությունը Հոկտեմբերի 13, 10:35
|
||||||||||||
| |||||||||||||