Gl_insurance

ՀՀ, ք. Երևան, Մամիկոնյանց 30
Հեռ.` (374 10) 23 03 81
ֆաքս` (374 10) 23 03 81




 


Մեր ընկերությունն ապահովում է ոչ միայն բարձրակարգ սպասարկում, այլև հոգատարություն և կարեկցանք, որը խիստ կարևոր է օգնության կարիք ունեցող յուրաքանչյուր մարդու համար:

Կանոնադրություն

Բացել որպես -->



“ԳԱՐԱՆՏ - ԼԻՄԵՆՍ”
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ
ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է`
“Գարանտ – Լիմենս” ապահովագրական
փակ բաժնետիրական ընկերության
բաժնետերերի 29.02.2008 թ-ի
արտահերթ ընդհանուր ժողովում
( արձանագրություն թիվ 01/08 )
Տնօրեն`
________________ Լ. Մինասյան
 
ԳՐԱՆՑՎԱԾ Է`
Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական Բանկում
,,____,,____________2008թ.
Գրանցման համար___________
ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահ`
_____________________ Տ. Սարգսյան

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ու Թ Յ Ու Ն
( ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ )

1. Ընդհանուր դրույթներ

  • 1.1 “Գարանտ-Լիմենս” ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` Ընկերություն) շահույթ ստանալու նպատակ հետապնդող առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ է:
  • 1.2 Ընկերությունը ստեղծվել է “Գարանտ-Լիմենս” ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության 1999թ. փետրվարի 2-ի հիմնադիր ժողովի որոշմամբ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
  • 1.3 Ընկերության իրավունակությունը ծագում է նրա ստեղծման (պետական գրանցման) և դադարում է լուծարման ավարտի (լուծարման մասին պետական գրանցամատյանում գրառման) պահից:
  • 1.4 Ընկերությունը ունի իր ֆիրմային անվանումը (հայերեն, ռուսերեն և անգլերեն գրառումներով), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ վավերապայմաններ պարունակող կլոր կնիք, դրոշմներ և ձևաթղթեր, ինչպես նաև խորհրդանիշ, օրենքով սահմանված կարգով գրանցված ապրանքային, առևտրային և այլ նշաններ ու անհատականացնող այլ միջոցներ:
  • 1.5 Ընկերությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք), “Բաժնետիրական ընկերությունների մասին” ՀՀ օրենքով, ապահովագրական և ֆինանսական ոլորտների գործունեությունը և վերահսկումը կարգավորող օրենքներով, ՀՀ այլ օրենքներով, ինչպես նաև դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով (այսուհետև` Օրենսդրություն), ինչպես նաև Կանոնադրությամբ:
  • 1.6 Ընկերության բաժնետերերի և Ընկերության միջև հարաբերություները կարգավորվում են Օրենսգրքով, Օրենսդրությամբ և Կանոնադրությամբ:
  • 1.7 Ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով: Ընկերությունը պատասխանատու չէ իր բաժնետերերի պարտավորությունների համար: Ընկերության բաժնետերերը Ընկերության պարտավորությունների համար պատասխանատվություն չեն կրում և իրենց պատկանող բաժնետոմսերի արժեքի սահմաններում կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը:
  • 1.8 Հայաստանի Հանրապետությունը և համայնքները պատասխանատվություն չեն կրում Ընկերության պարտավորությունների համար, իսկ վերջինս պատասխանատվություն չի կրում Հայաստանի Հանրապետության և համայնքների պարտավորությունների համար:
  • 1.9 Ընկերության ֆիրմային անվանումն է`


  • 1. հայերեն լրիվ` “Գարանտ-Լիմենս” ապահովագրական փակ բաժնետիրական ընկերություն
    2. կրճատ` “Գարանտ-Լիմենս” ապահովագրական ՓԲԸ
    3. ռուսերեն լրիվ` “Гарант-Лименс” Страховое Закрытое Акционерное Общество
    4. կրճատ` “Гарант-Лименс” Страховое ЗАО
    5. անգլերեն լրիվ` “Guarant-Limence” Insurance Closed Joint Stock Company
    6. կրճատ` “Guarant-Limence” Insurance CJSC

  • 1.10 Ընկերության մշտական գործող մարմնի իրավաբանական հասցեն և գտնվելու վայրն (փոստային հասցեն) է` Հայաստանի Հանրապետություն, 0014, ք. Երևան, Մամիկոնյանց փողոց 30:
2. Ընկերության իրավական կարգավիճակը և գործունեության ոլորտը
  • 2.1 Ընկերությունը պետական գրանցման պահից ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:
  • 2.2 Ընկերությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից կնքել պայմանագրեր, ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտավորություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
  • 2.3 Ընկերությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և իրավունք ունի Օրենսդրությամբ սահմանված կարգով բացել բանկային հաշիվներ (դրամով, տարադրամով) Հայաստանի Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս:
  • 2.4 Ընկերության ստեղծման նպատակը տնտեսական գործունեության իրականացման ճանապարհով շահույթի ստացումն է:
  • 2.5 Ընկերության գործունեության հիմնական ոլորտն է համարվում ապահովագրական գործունեության կազմակերպումը և իրականացումը:
  • 2.6 Ընկերությունը իրականացնում է ոչ կյանքի ապահովագրություն հետևյալ դասերով`


  • 1. առողջության ապահովագրություն,
    2. դժբախտ պատահարներից ապահովագրություն,
    3. հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն,
    4. գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն,
    5. ցամաքային տրանսպորտի ապահովագրություն,
    6. ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն:

  • 2.7 Ընկերությունը բացի ապահովագրական գործունեությունից կարող է իրականացնել ՀՀ օրենսդրությամբ չարգելված ցանկացած այլ գործառնություններ և գործունեություն:
  • 2.8 Կանոնադրությամբ սահմանված այն գործունեությունը, որի իրականացման համար պահանջվում է համապատասխան լիցենզիա, Ընկերությունը կարող է իրականացնել միայն այդ լիցենզիայի առկայության դեպքում և միայն այն ժամանակահատվածում, որի ընթացքում լիցենզիան գործում է:
  • 2.9 Ընկերությունը կարող է լինել այլ ընկերության (այդ թվում` դուստր ու կախյալ) ու ընկերակցության հիմնադիր (բաժնետեր), բացառությամբ Օրենսգրքով և Օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
  • 2.10 Ընկերությունն իրավունք ունի Կանոնադրության, Օրենսգրքի, այլ օրենքների և իրավական ակտերի համաձայն ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր և ներկայացուցչություններ), ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ այլ պետությունների տարածքում:
3. Ընկերության իրավունքներն ու պարտականությունները
  • 3.1 Ընկերությունն իրավունք ունի`


  • 3.1.1 Օրենսդրությամբ չարգելված բոլոր ձևերով ձեռք բերել գույք, այդ թվում` արժեթղթեր, տիրապետել, օգտագործել ու տնօրինել դրանք և դրանցից ստացված եկամուտը կամ այլ օգտակար արդյունքը,
    3.1.2 օտարել, վարձակալության տալ, փոխանակել, Օրենսդրությամբ չարգելված այլ ձևերով փոխանցել գույքային և ոչ գույքային իրավունքներ, լինել գրավառու և գրավատու,
    3.1.3 ինքնուրույն կազմավորել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում` փոխառու միջոցների ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում ստանալ բանկային առևտրային վարկեր, այդ թվում արտարժույթով,
    3.1.4 Օրենսդրությամբ սահմանված կարգով իր անունից թողարկել և տարածել արժեթղթեր,
    3.1.5 Օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել պայմանագրեր և կրել պարտավորություններ,
    3.1.6 ինքնուրույն ընտրել արտաքին տնտեսական գործունեության վարման կարգը, այն իրականացնել անմիջականորեն, առանց միջնորդի կամ այլ կազմակերպության միջոցով` նրա հետ մտնելով պայմանագրային հարաբերությունների մեջ,
    3.1.7 ունենալ միջոցներ արտարժույթով, Օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցներով ձեռք բերել (այդ թվում` ստանալ որպես արտաքին տնտեսական գործունեության արդյունք) արտարժույթով միջոցներ և ինքնուրույն տնօրինել դրանք,
    3.1.8 ինքնուրույն պլանավորել իր գործունեությունը,
    3.1.9 Օրենսդրությամբ սահմանված կարգով արտահանել և ներմուծել գույք, արտադրված, գնված և այլ օրինական ձևով ստացված արտադրանք, մատուցել ծառայություններ և կատարել աշխատանքներ, օգտվել այլ անձանց կողմից կատարվող աշխատանքներից և մատուցվող ծառայություններից,
    3.1.10 այլ պետություններում` նրանց օրենսդրությանը համապատասխան իրականացնել ներդրումներ, ստեղծել իրավաբանական անձինք և (կամ) ձեռնարկություններ և անդամակցել իրավաբանական անձանց և (կամ) ձեռնարկություններին,
    3.1.11 գործունեության տարեկան կամ միջանկյալ արդյունքներն ամփոփելուց հետո ձևավորված շահույթի մի մասը ուղղել կանոնադրական կապիտալի ավելացմանը` տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման ճանապարհով,
    3.1.12 լինել իրավաբանական անձանց միությունների հինադիր և մասնակից,
    3.1.13 գտվել Օրենսդրությամբ և Կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:

  • 3.2 Ընկերությունը պարտավոր է`


  • 3.2.1 Օրենսդրությամբ սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում, ներկայացնել ֆինանսական, վիճակագրական և այլ հաշվետվություններ,
    3.2.2 պահպանել ապահովագրական գործունեությունը կարգավորող Օենսդրությամբ սահմանված պահանջները, որոնք վերաբերվում են հիմնական տնտեսական նորմատիվներին, տեխնիկական պահուստներին, վերաապահովագրությանը, համատեղ ապահովագրությանը, ապահովագրական գործունեությունից բխող գործառնություններին, ներդրումային գործունեությանը, հաճախորդների հետ հարաբերություններին, ընկերության հետ կապված անձանց հետ գործարքների կնքմանը, տեղեկատվությանը և դրա հրապարակմանը,
    3.2.3 աշխատանքային պայմանգրեր կնքել Ընկերության աշխատակիցների հետ,
    3.2.4 պատասխանատվություն կրել և փոխհատուցել իր կողմից հասցրած վնասը` կնքած պայմանագրերը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով,
    3.2.5 Օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարել Ընկերության սնանկացման մասին, այն դեպքում, երբ հնարավոր չէ բավարարել պարտատերերի օրինական գույքային պահանջները,
    3.2.6 ապահովել Ընկերության փաստաթղթերի պահպանումը և արխիվացումը,
    3.2.7 ապահովել Ընկերության և նրա մասնաճյուղի գործունեության տարածքի և տեխնիկական հագեցվածության նկատմամբ Օրենսդրությամբ սահմանված պահանջները,
    3.2.8 համապատասխան մարմիններին և անձանց տրամադրել Օրենսդրությամբ սահմանված տեղեկություններ և տվյալներ,
    3.2.9 կրել Օրենսդրությամբ և Կանոնադրությամբ սահմանված այլ պարտավորություններ:
4. Ընկերության կանոնադրական կապիտալը, այլ կապիտալներ և ակտիվներ
  • 4.1 Կանոնադրական կապիտալը սահմանում է պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը:
  • 4.2 Ընկերության կանոնադրական կապիտալը չի կարող պակաս լինել Օրենսդրությամբ սահմանված չափից:
  • 4.3 Ընկերության կանոնադրական կապիտալը կազմվում է բաժնետերերի ձեռք բերած բաժնետոմսերի անվանական արժեքից: Փաստացի համալրված կանոնադրական կապիտալը հավասար է Ընկերության տեղաբաշխված բոլոր տեսակի բաժնետոմսերի դիմաց ներդրված գումարին:
  • 4.4 Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 535 609 460 (հինգ հարյուր երեսունհինգ միլիոն վեց հարյուր ինը հազար չորս հարյուր վաթսուն) դրամ, թողարկված է 45161 (քառասունհինգ հազար հարյուր վաթսունմեկ) հատ սովորական անվանական բաժնետոմս` մեկ բաժնետոմսը 11860 (տասնմեկ հազար ութ հարյուր վաթսուն) դրամ անվանական արժեքով:
  • 4.5 Բոլոր 45161 բաժնետոմսերը տեղաբաշխված և լրիվ վճարված են բաժնետերերի կողմից:
  • 4.6 Ընկերության կանոնադրական կապիտալը համալրվում է միայն փողով (Հայաստանի Հանրապետության դրամով):
  • 4.7 Ընկերության կանոնադրական կապիտալի չափը կարող է փոփոխվել Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ: Կանոնադրական կապիտալի փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կանոնադրությունում համապատասխան փոփոխությունները կատարելուց և Օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո:
  • 4.8 Ընկերության կանոնադրական կապիտալի չափը կարող է ավելացվել Ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացմամբ կամ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկմամբ և տեղաբաշխմամբ:
  • 4.9 Ընկերության կանոնադրական կապիտալի չափի նվազեցումը կարող է կատարվել բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ կամ բաժնետոմսերի ընդհանուր քանակի պակասեցմամբ, այդ թվում` Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դրանց մի մասի ձեռքբերմամբ և մարմամբ:
  • 4.10 Կանոնադրական կապիտալի չափի ավելացումը կամ նվազեցումը կատարվում է Օրենսդրությամբ սահմանված կարգով:
  • 4.11 Կանոնադրական կապիտալի չափի ավելացման մասին որոշումն ընդունում է Ընկերության տնօրենների խորհուրդը` (այսուհետ Խորհուրդ):
  • 4.12 Կանոնադրական կապիտալի չափի նվազեցման մասին որոշումն ընդունում է բաժնետերերի ընդհանուր ժողովը:
  • 4.13 Ընկերության շահույթից մասհանումների հաշվին ստեղծվում է պահուստային հիմնադրամ` կանոնադրական կապիտալի 15 տոկոսի չափով: Եթե պահուստային հիմնադրամը կազմում է Ընկերության կանոնադրությամբ սահմանված չափից ավելի փոքր մեծություն, ապա հատկացումներն այդ հիմնադրամին կատարվում են շահույթից` առնվազն 5 տոկոսի չափով, ինչպես նաև Ընկերության նոր արժեթղթերի թողարկման արժեքի և դրանց անվանական արժեքի միջև եղած տարբերությունից ստացվող միջոցներից: Պահուստային հիմնադրամն օգտագործվում է Ընկերության կորուստները ծածկելու, ինչպես նաև Ընկերության պարտատոմսերը մարելու և բաժնետոմսերը հետ գնելու համար, եթե Ընկերության շահույթը և այլ միջոցները դրա համար չի բավարարում: Պահուստային հիմնադրամը չի կարող օգտագործվել այլ նպատակների համար:
  • 4.14 Ընկերությունը բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ կարող է ստեղծել Օրենսդրությամբ նախատեսված այլ հիմնադրամներ:
5. Բաժնետոմսեր և այլ արժեթղթեր
  • 5.1 Ընկերությունը կարող է թողարկել և տեղաբաշխել հասարակ (սովորական) բաժնետոմսեր, պարտատոմսեր և այլ արժեթղթեր: Ընկերության հասարակ բաժնետոմսերն անվանական են և ոչ փաստաթղթային:
  • 5.2 Ընկերության հասարակ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման մասին որոշումը ընդունում է Խորհուրդը:
  • 5.3 Ընկերության կողմից թողարկված բաժնետոմսերը բաժնետերերի միջև տեղաբաշխվում են անվանական արժեքով կամ Խորհրդի կողմից հաստատված` Օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված շուկայական արժեքով:
  • 5.4 Ընկերության պարտատոմսերի և այլ արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման մասին որոշումը ընդունում է Ընդհանուր ժողովը:
  • 5.5 Ընկերության կողմից արժեթղթերի թողարկումը և տեղաբաշխումը իրականացվում է Oրենսդրությամբ սահմանված կարգով:
  • 5.6 Բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է բաժնետերերի ռեեստրում, որը վարում է Oրենսդրությամբ սահմանված կարգով նման գործառույթ իրականացնելու իրավունք ունեցող մասնագիտացված կազմակերպությունը:
  • 5.7 Բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է բաժնետերերի ռեեստրում համապատասխան գրառումը կատարելու պահից:
6. Ընկերության բաժնետերերը, նրանց իրավունքներն ու պարտականությունները
  • 6.1 Օրենսդրությամբ սահմանված կարգով Ընկերության բաժնետեր կարող են լինել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք:
  • 6.2 Ընկերության յուրաքանչյուր հասարակ (սովորական) բաժնետոմս իր սեփականատեր հանդիսացող բաժնետիրոջը տալիս է միևնույն իրավունքները:
  • 6.3 Հասարակ (սովորական) բաժնետոմսի սեփականատեր հանդիսացող բաժնետերը` Օրենսդրության և Կանոնադրության համաձայն, իրավունք ունի`


  • 6.3.1 օգտվել ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքից,
    6.3.2 ձայնի իրավունքով մասնակցել Ընկերության ընդհանուր ժողովին,
    6.3.3 մասնակցել Ընկերության կառավարմանը,
    6.3.4 ստանալ շահութաբաժիններ Ընկերության գործունեությունից առաջացած շահույթից,
    6.3.5 առաջնահերթ կարգով ձեռք բերել Ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերը, եթե Օրենսդրությամբ և Կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ,
    6.3.6 ստանալ Ընկերության գործունեության վերաբերյալ Օրենսդրությամբ սահմանված ցանկացած տեղեկատվություն` այդ թվում` ծանոթանալ հաշվապահական հաշվեկշռին, հաշվետվություններին, Ընկերության գործունեությանը վերաբերվող փաստաթղթերին և այլն,
    6.3.7 Ընկերության կանոնադրական կապիտալի առնվազն 10% կազմող ձայնի իրավունք տվող բաժնետոմսերին տիրող բաժնետերերը կարող են պահանջել փորձագետ կամ փորձագետների խումբ` Ընկերության գործունեությանը վերաբերող հաշվետվությունները և փաստաթղթերը ստուգելու նպատակով: Ստուգման հետ կապված ծախսերը փոխհատուցում են ստուգումը պահանջող բաժնետերերը,
    6.3.8 Ընկերության ժողովներում իր իրավունքները ներկայացնելու համար լիազորել երրորդ անձի,
    6.3.9 ժողովներում հանդես գալ առաջարկություններով,
    6.3.10 ժողովներում քվեարկել իրեն պատկանող բաժնետոմսերի ձայների չափով,
    6.3.11 դիմել դատարան` ժողովի կողմից ընդունված և գործող օրենքներին և այլ իրավական ակտերին հակասող որոշումների բողոքարկման նպատակով,
    6.3.12 Ընկերության լուծարման դեպքում ստանալ պարտատերերի հետ կատարված հաշվարկներից հետո մնացած Ընկերության գույքի իր հասանելիք մասը,
    6.3.13 օգտվել Օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքներից:

  • 6.4 Ընկերության բաժնետերերն ունեն իրենց սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերը Օրենսդրությամբ չարգելված ձևով օտարելու կամ այլ անձանց փոխանցելու իրավունք:
  • 6.5 Բաժնետերը, որը ցանկություն է հայտնել օտարելու սեփականության իրավունքով իրեն պատկանող բաժնետոմսերը, գրավոր դիմում է ներկայացնում Խորհրդին: Խորհուրդը 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է բոլոր բաժնետերերին բաժնետոմսերի ձեռք բերման նախապատվության իրավունքի մասին, պատվիրված նամակով կամ առձեռն: Բաժնետերերի նախապատվության իրավունքի (այլ բաժնետիրոջ կողմից վաճառվող բաժնետոմսերի ձեռքբերման) իրականացման ժամկետը սահմանվում է բաժնետոմսերի վաճառքի առաջարկման օրվանից` 35 օր:
  • 6.6 Բաժնետերերի կողմից բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքը չիրականացնելու դեպքում այդ բաժնետոմսերը, սեփականատիրոջ հետ համաձայնեցված գնով, ձեռք բերելու իրավունք ունի ընկերությունը:
  • 6.7 Ընկերության կողմից բաժնետոմսեր ձեռք բերելու նախապատվության իրավունքից օգտվելու կամ հրաժարվելու մասին որոշումը ընդունում է Խորհուրդը: Ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելուց հրաժարվելու կամ դրանց գնի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում, բաժնետոմսերը կարող են օտարվել երրորդ անձի:
  • 6.8 Բաժնետերերի նախապատվության իրավունքի իրականացման ժամկետը չի կիրառվում այն դեպքում, երբ իրենց բաժնետոմսերը, կամ դրանց մի մասը օտարելու ցանկություն են հայտնել Ընկերության բոլոր բաժնետերերը միաժամանակ:
  • 6.9 Ընկերության նախապատվության իրավունքը չի կիրառվում այն դեպքում, երբ շրջանառության մեջ մնացած բաժնետոմսերի անվանական արժեքների գումարը կնվազի Օրենսդրությամբ սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափից:
  • 6.10 Ընկերության բաժնետոմսերի շուկայական արժեքի որոշման անհրաժեշտության դեպքում հաշվի է առնվում Ընկերության զուտ ակտիվների մեծությունը: Այդ դեպքում բաժնետոմսերի արժեքը (կամ Ընկերության զուտ ակտիվների մեծությունը) պետք է սահմանվի անկախ գնահատողի (աուդիտորի) կողմից:
  • 6.11 Ընկերության բաժնետոմսերի գրավի և հետագայում գրավառուի կողմից դրանց վրա բռնագանձում տարածելու դեպքում` կիրառվում են Կանոնադրության 6.4 կետի կանոնները:
  • 6.12 Ընկերության բաժնետիրոջ բաժնետոմսերն անցնում են նրա ժառանգներին կամ իրավահաջորդներին:
  • 6.13 Բաժնետեր իրավաբանական անձի լուծարման դեպքում կիրառվում են Կանոնադրության 6.4 կետի կանոնները:
  • 6.14 Հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատերերին չի կարող տրամադրվել նրանց պատկանող հասարակ (սովորական) բաժնետոմսերի քանակից չբխող լրացուցիչ ձայնի իրավունք:
  • 6.15 Հասարակ (սովորական) բաժնետոմսերի դիմաց շահութաբաժինների վճարումները Ընկերության կողմից չեն երաշխավորվում: Բաժնետերերը պարտավոր են`


  • 6.15.1 անհրաժեշտության դեպքում ներկայացնել իրենց վերաբերյալ Օրենսդրությամբ սահմանված տեղեկատվություն,
    6.15.2 կատարել Կանոնադրությամբ սահմանված պահանջները,
    6.15.3 չհարապարակել Ընկերության գործունեության վերաբերյալ գաղտնի տեղեկությունները:
7. Շահութաբաժինների վճարման կարգն ու պայմաններըM
  • 7.1 Ընկերությունն իրավունք ունի որոշում ընդունելու (հայտարարելու) իր բաժնետերերին` տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց տարեկան շահութաբաժինների բաշխման և վճարման մասին:
  • 7.2 Շահութաբաժինները կարող են վճարվել ինչպես դրամով, այնպես էլ գույքով:
  • 7.3 Տարեկան ֆինանսական հաշվետվություններում արտացոլված շահույթը կարող է բաշխվել Ընկերության բաժնետերերի միջև կամ տեղափոխվել հաջորդ ֆինանսական տարի, եթե պարտադիր պահուստները կամ Կանոնադրությամբ սահմանված այլ պահուստները ստեղծված և ամբողջությամբ համալրված են:
  • 7.4 Կանոնադրական կապիտալի հաշվին շահութաբաժինների վճարումն արգելվում է:
  • 7.5 Ընկերություն իրավունք չունի վճարելու տարեկան շահութաբաժինները եթե`


  • 7.5.1 վճարման պահին կամ վճարման հետևանքով խախտվում է սահմանված տնտեսական նորմատիվներից թեկուզ մեկը,
    7.5.2 Օրենսդրությամբ սահմանված վերահսկող մարմինը պահանջել է վերացնել ֆինանսական կամ այլ հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության անարժանահավատությունը և Ընկերությունը չի կատարել խախտումը վերացնելու հանձնարարականը,
    7.5.3 վճարման պահին Ընկերության կրած կորուստները (վնասները) հավասար են կամ գերազանցում են Ընկերությում առկա չբաշխված զուտ շահույթի գումարը:

  • 7.6 Շահութաբաժինների վճարման համար Խորհուրդը կազմում է շահութաբաժիններ ստանալու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակ, որում պետք է ընդգրկվեն այն բաժնետերերը, որոնք գրանցված են ռեեստրում տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա դրությամբ:
  • 7.7 Շահութաբաժինների վճարման, չափի, դրա վճարման ձևի և ժամկետների մասին որոշումն ընդունում է տարեկան ընդհանուր ժողովը` Խորհրդի առաջարկությամբ:
  • 7.8 Տարեկան ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում ընդունել բաժնետոմսերի դիմաց շահութաբաժիններ չվճարելու կամ ոչ լրիվ չափով վճարելու մասին:
8. Ընկերության կառավարման մարմինները և ղեկավարները
  • 8.1 Ընկերության կառավարման մարմիններն են`

    8.1.1 ընդհանուր ժողովը,
    8.1.2 տնօրենների խորհուրդը,
    8.1.3 գործադիր մարմինը` ընկերության տնօրենը:

  • 8.2 Ընկերության ղեկավարներն են`

    8.2.1 Խորհրդի նախագահը և անդամները,
    8.2.2 տնօրենը,
    8.2.3 տնօրենի տեղակալը,
    8.2.4 գլխավոր հաշվապահը,
    8.2.5 գլխավոր հաշվապահի տեղակալը,
    8.2.6 ներքին աուդիտի ղեկավարը և անդամները,
    8.2.7 տարածքային և կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը և գլխավոր հաշվապահը,
    8.2.8 պատասխանատու ակտուարը,
    8.2.9 մասնաճյուղի առկայության դեպքում` նրա տնօրենը, տեղակալը, գլխավոր հաշվապահը և նրա տեղակալը:

9. Բաժնետերերի ընդհանուր ժողովը
  • 9.1 Բաժնետերերի ընդհանուր ժողովն Ընկերության կառավարման բարձրագույն մարմինն է:
  • 9.2 Ընկերությունը պատավոր է ամեն տարի գումարել բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով:
  • 9.3 Ընկերության բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովը գումարվում է հերթական ֆինանսական տարվա ավարտից 2 ամիս հետո, 3 ամսվա ընթացքում:
  • 9.4 Բաժնետերերի տարեկան ժողովից բացի, գումարվող մյուս ընդհանուր ժողովները համարվում են արտահերթ:
  • 9.5 Արտահերթ ընդհանուր ժողովները գումարվում են Խորհրդի որոշմամբ` սեփական նախաձեռնությամբ, տնօրենի, ներքին աուդիտի ղեկավարի, արտաքին աուդիտն իրականացնող անձի կամ առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնետոմսերի սեփականատերեր հանդիսացող բաժնետիրոջ (բաժնետետերի) պահանջով,
  • 9.6 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում`


  • 9.6.1 Ընկերության կանոնադրության հաստատումը, դրանում փոփոխությունների և լրացումների կատարումը,
    9.6.2 Կանոնադրական կապիտալի չափի նվազեցումը,
    9.6.3 Ընկերության վերակազմակերպումը,
    9.6.4 Ընկերության լուծարումը,
    9.6.5 լուծարային հանձնաժողովի նշանակումը, ամփոփ, միջանկյալ և լուծարման հաշվեկշիռների հաստատումը,
    9.6.6 Ընկերության Խորհրդի քանակական կազմի հաստատումը, Խորհրդի անդամների ընտրությունը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը,
    9.6.7 Խորհրդի ներկայացմամբ` ընկերության արտաքին աուդիտն իրականացնող անձի հաստատումը,
    9.6.8 Ընկերության տարեկան ֆինանuական հաշվետվությունների, շահույթների եւ վնաuների բաշխման հաuտատումը, տարեկան շահութաբաժինների վճարման մաuին որոշման ընդունումը եւ տարեկան շահութաբաժինների չափի հաuտատումը,
    9.6.9 հաշվիչ հանձնաժողովի ձեւավորումը,
    9.6.10 բաժնետոմuերի համախմբումն ու բաժանումը,
    9.6.11 Օրենսդրությամբ նախատեuված դեպքերում բաժնետոմuերի ձեռքբերման նախապատվության իրավունքը չկիրառելու մաuին որոշման ընդունումը,
    9.6.12 ընդհանուր ժողովի վարման կարգի հաuտատումը,
    9.6.13 Օրենսդրությամբ նախատեuված այլ հարցերով որոշումների ընդունումը:

  • 9.7 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավունք ունի քննարկել և որոշումներ ընդունել նաև Օրենսդրությամբ և Կանոնադրությամբ բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանը պատկանող ցանկացած հարցի շուրջ:
  • 9.8 Բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավասու է (քվորում ունի), եթե նրա աշխատանքներին մասնակցում են Ընկերության ձայնի իրավունք տվող տեղաբաշխված բաժնետոմսերի 50 տոկոսը տնօրինող բաժնետերեր, բացի Օրենսդրությամբ և Կանոնադրությամբ սահմանված դեպքերից:
  • 9.9 Քվորումի բացակայության դեպքում գումարվում է նոր ժողով, որն իրավասու է, եթե աշխատանքներին մասնակցում են Ընկերւթյան ձայնի իրավունք տվող տեղաբաշխված բաժնետոմսերի 30 տոկոսը տնօրինող բաժնետերեր, բացի Օրենսդրությամբ և Կանոնադրությամբ սահմանված դեպքերի:
  • 9.10 Կանոնադրության 9.6 կետի 9.6.3; 9.6.6; 9.6.8 և 9.6.10 ենթակետերով նախատեսված դեպքերում որոշումներն ընդունվում են բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից` Խորհրդի ներկայացմամբ:
  • 9.11 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են ժողովին մասնակցող ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների պարզ մեծամասնությամբ, բացի 9.12 կետում սահմանված դեպքերից:
  • 9.12 Կանոնադրության 9.6 կետի 9.6.1; 9.6.2; 9.6.3; 9.6.4 և 9.6.5 ենթակետերով սահմանված հարցերի մասին որոշումներն ընդունվում են Ընկերության բաժնետերերի ժողովին մասնակցող քվերակող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 3/4-ով, ընդ որում 9.6.2 և 9.6.4 ենթակետերով ասհմանված դեպքերում կողմ ձայների քանակը չպետք է պակաս լինի Ընկերության քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 2/3-ից:
  • 9.13 Ընդհանուր ժողովի կողմից ընդունված որոշումների մասին տեղեկությունները, ինչպես նաև քվերակության արդյունքները պետք է ներկայացվեն Ընկերության բաժնետերերին 45 օրվա ընթացքում:
  • 9.14 Բաժնետերն իրավունք ունի դատական կարգով գանգատարկել Օրենսդրության և Կանոնադրության պահանջների խախտմամբ Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ընդունված որոշումը:
  • 9.15 9.6 կետի 9.6.8 ենթակետով սահմանված հարցերի քննարկումը և համապատասխան որոշումների ընդունումը տեղի է ունենում բացառապես տարեկան ժողովներում:
  • 9.17 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումները, բացի 9.6 կետի 9.6.3; 9.6.4 և 9.6.8 ենթակետերի, կարող են ընդունվել առանց ժողովի գումարման` հեռակա կարգով քվերակությամբ (հարցման միջոցով): Հեռակա կարգով քվերակությունը կատարվում է քվերաթերթիկների օգտագործմամբ, որոնք պետք է տրամադրվեն բաժնետերերին քվեաթերթիկները հետ ընդունելու համար սահմանված ժամկետից առնվազն 30 օր շուտ:
  • 9.18 Ընդհանուր Ժողովի նախապատրաստման ընթացքում Խորհուրդը, որոշում է`

    9.18.1 ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամն ու վայրը,
    9.18.2 ժողովի օրակարգը,
    9.18.3 ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը,
    9.18.4 ժողովի գումարման մասին բաժնետերերին ծանուցելու կարգը,
    9.18.5 բաժնետերերին ժողովի նախապատրաստման ընթացքում տրամադրվող տեղեկությունների և նյութերի ցուցակը,
    9.18.6 քվեաթերթիկների ձևը և բովանդակությունը, եթե քվեարկությունները կատարվելու են քվեաթերթիկներով:

  • 9.19 Ընկերության բաժնետերը ժողովում մասնակցելու իր իրավունքը կարող է իրականացնել անձամբ կամ լիազորված ներկայացուցչի միջոցով: Բաժնետերն իրավունք ունի ցանկացած ժամանակ փոխել իր լիազոր ներկայացուցչին կամ անձամբ մասնակցել ժողովին:
  • 9.20 Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվում է Խորհրդի կողմից սահմանված տարվա, ամսվա, ամսաթվի դրությամբ` Ընկերության բաժնետերերի ռեեստրի տվյալների հիման վրա:
  • 9.21 Ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը չեն կարող սահմանվել ավելի վաղ, քան ընդհանուր ժողով գումարելու մասին որոշման ընդունումը և ավելի ուշ, քան ընդհանուր ժողովի գումարումից 45 օր առաջ:
  • 9.22 ժողովի գումարման մասին բաժնետերերին ծանուցվում է ժողովի գումարման օրվանից առնվազն 15 օր առաջ:
  • 9.23 Ընդհանուր ժողովին բաժնետերերից բացի` Օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցելու իրավունք ունեն նաև այլ անձինք:
  • 9.24 Ժողովն իրավասու է (քվորում ունի), եթե ժողովի մասնակիցների գրանցման ավարտի պահին գրանցվել են Ընկերության բաժնետերերը (նրանց ներկայացուցիչները), որոնք համատեղ տիրապետում են տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի 50-ից ավելի տոկոսին:
  • 9.25 Ժողովի նախագահը որոշում է ժողովի քվորումը, ներկայացնում oրակարգի հարցերը, քվեարկության uահմանված կարգը, ամփոփում է քվեարկության արդյունքները:
  • 9.27 Ընկերության ընդհանուր ժողովի հեռակա նիuտերը գումարվում են Կանոնադրությամբ uահմանված կարգով` նիստերի գումարման և անցկացման կարգի համաձայն:
  • 9.28 ընդհանուր ժողովի որոշումները կարող են ընդունվել այնպիuի նիuտով, որի ժամանակ ընդհանուր ժողովի մաuնակիցները կարող են հաղորդակցվել միմյանց հետ հեռախոuային, հեռուuտակապի կամ այլ կապի միջոցով` իրական ժամանակի ռեժիմում: Նման նիuտը հեռակա (հարցման) կարգով անցկացված նիuտ չի համարվում:
  • 9.29 Տարեկան ընդհանուր ժողովը չի կարող անցկացվել հեռակա կարգով քվեարկության միջոցով:
  • 9.30 Եթե ընդհանուր ժողովը գումարվում է հեռակա քվեարկությամբ, ապա դրան մաuնակցելու իրավունք ունեցող Ընկերության բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիuը, ամuաթիվը uահմանվում են ընդհանուր ժողովի գումարման oրվանից առնվազն 35 oր շուտ:
  • 9.31 Հեռակա կարգով քվեարկությամբ ընդունված ժողովի որոշումն օրինական ուժ ունի, եթե քվեարկությանը մասնակցել է Ընկերության քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի կեսից ավելին:
  • 9.32 Հեռակա կարգով քվեարկությունը կատարվում է Օրենսդրության պահանջներին համապատասխանող քվեաթերթիկների օգտագործմամբ, որոնք պետք է տրամադրվեն բաժնետերերին` լրացրած քվեաթերթիկները Ընկերության կողմից հետ ընդունման ժամկետի պահից առնվազն 30 օր առաջ:
  • 9.33 Ընդհանուր ժողովի ավարտից հետո եռօրյա ժամկետում կազմվում է ժողովի արձանագրություն, որում արտացոլվում են օրակարգի հարցերը, դրանց շուրջ ընթացած քննարկումների հիմնական դրույթները, քվեարկության արդյունքները և ընդունված որոշումները: Արձանագրությունը կազմվում է երեք օրինակից, որը ստորագրում են ժողովի նախագահը և քարտուղարը: Ժողովի նախագահը պատասխանատվություն է կրում արձանագրությունում առկա տեղեկությունների հավաստիության համար:
10. Տնօրենների Խորհուրդը
  • 10.1 Տնօրենների Խորհուրդը իրականացնում է Ընկերության գործունեության ընդհանուր ղեկավարումը` Օրենսդրությամբ և Կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված հարցերի սահմաններում:
  • 10.2 Խորհուրդը պետք է կազմված լինի առնվազն 5 և առավելագույնը 13 անդամից:
  • 10.3 Ընկերության Խորհրդի անդամ կարող է լինել ցանկացած գործունակ անձ, որը համապատասխանում է գործող Օրենսդրությամբ սահմանված չափանիշներին և պահանջներին:
  • 10.4 Խորհրդի անդամները ընտրվում են տարեկան ընդհանուր ժողովում` Ընկերության ներկա մասնակիցների կողմից, իսկ Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում` արտահերթ ընդհանուր ժողովում:
  • 10.5 Խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետը սահմանում է ընդհանուր ժողովը և չի կարող մեկ տարուց պակաս լինել:
  • 10.6 Խորհրդի անդամների թեկնածուների առաջադրումը և ընտրությունը իրականացվում է Օրենսդրության և Կանոնադրության դրույթների պահանջներին համապատասխան:
  • 10.7 Խորհրդի անդամների կատարած աշխատանքը վարձատրվում կամ փոխհատուցվում է Խորհրդի սահմանած կարգով:
  • 10.8 Խորհուրդն իր կազմից ընտրում է նախագահ, որը կազմակերպում է Խորհրդի աշխատանքները, գումարում եւ նախագահում է Խորհրդի նիuտերը, կազմակերպում է Խորհրդի նիuտերի արձանագրությունների վարումը, նախագահում է Ընկերության ընդհանուր ժողովում, կազմակերպում է Խորհրդին կից հանձնաժողովների աշխատանքը:
  • 10.9 Խորհրդի իրավասությանն են պատկանում`

    10.9.1 Ընկերության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը, ներառյալ` Ընկերության հեռանկարային զարգացման եւ գործարար ծրագրերի հաuտատումը,
    10.9.2 ընդհանուր ժողովի տարեկան եւ արտահերթ նիuտերի գումարումը, oրակարգի հաuտատումը, ինչպեu նաեւ դրանց գումարման եւ անցկացման կազմակերպման հետ կապված նախապատրաuտական աշխատանքների իրականացման ապահովումը,
    10.9.3 Ընկերության գործադիր մարմնի անդամների, պատաuխանատու ակտուարի, ակտուարային uտորաբաժանման աշխատակիցների նշանակումը, նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը եւ վարձատրության պայմանների հաuտատումը,
    10.9.4 Ընկերության ներքին հuկողության uտանդարտների uահմանումը,
    10.9.5 Ընկերության ներքին աուդիտի ղեկավարի եւ անդամների նշանակումը, ներքին աուդիտի տարեկան աշխատանքային ծրագրի հաuտատումը, ներքին աուդիտի ղեկավարի եւ անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը և վարձատրության պայմանների հաuտատումը,
    10.9.6 Ընկերության տարեկան ծախuերի նախահաշվի ու կատարողականի հաuտատումը,
    10.9.7 Ընկերության կազմակերպական կառուցվածքի եւ աշխատատեղերի հաuտատումը,
    10.9.8 Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման մասին որոշման ընդունումը,
    10.9.9 շահութաբաժինների վճարման վերաբերյալ ընդհանուր ժողովին առաջարկությունների ներկայացումը, այդ թվում` շահութաբաժինների վճարման համար շահութաբաժիններ uտանալու իրավունք ունեցող Ընկերության բաժնետերերի ցուցակի կազմումը,
    10.9.10 Ընկերության տարեկան ֆինանuական հաշվետվությունների նախնական հաuտատումը եւ ընդհանուր ժողովին ներկայացումը,
    10.9.11 Ընկերության արտաքին աուդիտն իրականացնող անձին ընդհանուր ժողովի հաuտատմանը ներկայացնելը,
    10.9.12 Ընկերության արտաքին աուդիտն իրականացնող անձի վճարման չափի uահմանումը,
    10.9.13 Ընկերությունում իրականացված աուդիտորական կամ այլ uտուգումներից բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումների նախաձեռնումն ու դրանց իրականացման վերահuկումը,
    10.9.14 Ընկերության կողմից ապահովագրական գործունեության իրականացման կարգը uահմանող ներքին իրավական ակտերի ընդունումը,
    10.9.15 Ընկերության տարածքային եւ ինքնուրույն կառուցվածքային uտորաբաժանումների կանոնադրությունների հաuտատումը, Ընկերության ինքնուրույն կառուցվածքային uտորաբաժանումների միջեւ գործառութային պարտականությունների բաշխումը,
    10.9.16 Խորհրդի անդամների վարձատրության կամ փոխհատուցման չափի uահմանումը,
    10.9.17 դուuտր կամ կախյալ ընկերությունների uտեղծումը,
    10.9.18 դուuտր կամ կախյալ ընկերություններին մաuնակցությունը,
    10.9.19 իրավաբանական անձանց միությունների հիմնադիր հանդեu գալը,
    10.9.20 իրավաբանական անձանց միություններին մաuնակցությունը,
    10.9.21 Ընկերության պահուuտային եւ այլ հիմնադրամների oգտագործումը.
    10.9.22 Ընկերության մաuնաճյուղերի, ներկայացուցչությունների եւ հիմնարկների uտեղծումը,
    10.9.23 Ընկերության հաշվապահական հաշվառման քաղաքականության` հաշվապահական հաշվառում վարելու եւ ֆինանuական հաշվետվություններ կազմելու նպատակով կիրառվող uկզբունքների, հիմունքների, եղանակների, կանոնների, ձեւերի եւ ներքին իրավական ակտերի uահմանումը,
    10.9.24 Օրենսդրությամբ եւ Կանոնադրությամբ նախատեuված այլ որոշումների ընդունումը:

  • 10.10 Կանոնադրության 10.9 կետի բոլոր ենթակետերով թվարկված հարցերով որոշումների ընդունումը վերապահվում է Խորհրդի բացառիկ իրավաuությանը եւ չի կարող փոխանցվել Ընկերության կառավարման այլ մարմիններին կամ այլ անձանց:
  • 10.11 Առնվազն տարին մեկ Խորհուրդն իր նիuտում պետք է քննարկի արտաքին աուդիտն իրականացնող անձի հաշվետվությունը (նամակ ղեկավարությանը), ինչպեu նաեւ քննարկի եւ անհրաժեշտության դեպքում վերանայի Ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, ռազմավարությունն ու ներքին իրավական այլ ակտերը:
  • 10.12 Առնվազն եռամuյակը մեկ Խորհուրդը պետք է քննարկի Ընկերության ներքին աուդիտի uտորաբաժանման, տնoրենի (տնoրինության) եւ գլխավոր հաշվապահի, պատաuխանատու ակտուարի (ակտուարային uտորաբաժանման ղեկավարի) հաշվետվությունները` իր uահմանած կարգով եւ ձեւով:
  • 10.13 Խորհրդի նիստերի քվորումը համարվում է ապահովված, եթե նիստին մասնակցում են անդամների 2/3-ը:
  • 10.14 Քվեարկության ժամանակ Խորհրդի յուրաանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անձի չի թույլատրվում:
  • 10.15 Խորհրդի որոշումները ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
  • 10.16 Խորհրդի նիստերում հարցերի քննարկումը կարող է տեղի ունենալ միայն տնօրենի պարտադիր մասնակցությամբ: Բացառություն են կազմում այն նիստերը, որտեղ քննարկվում են տնօրենի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, ինչպես նաև նրա վարձատրության պայմաններին վերաբերվող հարցերը:
  • 10.17 Խորհրդի նիստերն արձանագրվում են: Նիստի արձանագրությունը կազմվում է նիստի ավարտից հետո 5-օրյա ժամկետում: Արձանագրությունում նշվում են նիստի գումարման ամսաթիվը, ժամը, վայրը, նիստին մասնակցած անձինք, օրակարգը, քվեարկության դրված հարցերը և դրանց վերաբերյալ նիստին մասնակցած անձանց կարծիքները, քվեարկության արդյունքները ըստ նիստին մասնակցած յուրաքանչյուր Խորհրդի անդամի, նիստում ընդունված որոշումները:
  • 10.18 Խորհրդի նիստերի արձանագրությունը ստորագրում են նիստին մասնակցող բոլոր անդամները, որոնք էլ պատասխանատվություն են կրում արձանագրությունում առկա տեղեկությունների ճշտության և հավաստիության համար:
  • 10.19 Խորհրդի նիստում ընդունված որոշումները ստորագրում է Խորհրդի նախագահը, որն էլ պատասխանատվություն է կրում որոշման մեջ առկա տեղեկությունների հավաստիության համար:
11. Ընկերության տնօրենը
  • 11.1 Ընկերության տնօրենը իրականացնում է ընթացիկ գործունեության ղեկավարումը, կարող է ունենալ տեղակալներ:
  • 11.2 տնօրենը նշանակվում է Խորհրդի կողմից, իսկ տեղակալները` Խորհրդի կողմից` տնօրենի ներկայացմամբ:
  • 11.3 Ընկերության տնօրենը որպես իր բացառիկ իրավասություն`

    11.3.1 ներկայացնում է Ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում,
    11.3.2 Ընկերության անունից կնքում է գործարքներ,
    11.3.3 գործում է Ընկերության անունից առանց լիազորագրի,
    11.3.4 տալիս է լիազորագրեր:

  • 11.4 Ընկերության տնօրենը`


  • 11.4.1 Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Խորհրդի կողմից հաստատվող ներքին իրավական ակտերը, ինքնուրույն ստորաբաժանումների կանոնադրությունները, Ընկերության կազմակերպական կառուցվածքը,
    11.4.2 տնօրինում է Ընկերության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,
    11.4.3 սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է Ընկերության աշխատակիցներին,
    11.4.4 աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ,
    11.4.5 ապահովում է ընդհանուր ժողովի և Խորհրդի որոշումների կատարումը,
    11.4.6 բանկերում բացում է Ընկերության հաշվարկային (այդ թվում` տարադրամային) և այլ հաշիվներ,
    11.4.7 սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում աշխատանքային,
    11.4.8 Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Ընկերության աշխատանքային կանոնակարգերը, առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների կանոնադրությունները, Ընկերության վարչակազմակերպական կառուցվածքը,
    11.4.9 իրականացնում է Ընկերության վարձու աշխատողների ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման հրամանագիրքը վարելու և պահպանելու պարտականությունների կատարումը:
    11.4.10 Ընկերության տնօրենը Խորհրդին պարբերաբար, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ, ներկայացնում է իր գործունեության վերաբերյալ հաշվետվություններ` Խորհրդի սահմանած կարգով:
    11.4.11 Բացի Խորհրդի անդամներից և տնօրենից Ընկերության ղեկավար են նաև տնoրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը եւ նրա տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը եւ անդամները, պատաuխանատու ակտուարը, տարածքային եւ կառուցվածքային uտորաբաժանման (դեպարտամենտի, վարչության, բաժնի, խմբի կամ այլ միավորի) ղեկավարը եւ գլխավոր հաշվապահը, մաuնաճյուղի առկայության դեպքում նաեւ մաuնաճյուղի տնoրենը, նրա տեղակալը, գլխավոր հաշվապահը, նրա տեղակալը:
    11.4.12 Ընկերության ղեկավարների նկատմամբ պահանջները, նրանց վերապահված լիազորությունները և իրավասությունները, կարգավորվում են Օրենսդրությամբ և Կանոնադրությամբ:
12. Ընկերության ներքին աուդիտը
  • 12.1 Ներքին աուդիտի ղեկավարին եւ անդամներին նշանակում է Խորհուրդը:
  • 12.2 Ներքին աուդիտի անդամ չեն կարող լինել Ընկերության կառավարման մարմինների անդամները, այլ ղեկավարներ ու աշխատակիցներ, ինչպեu նաեւ տնօրենի և գլխավոր հաշվապահի հետ փոխկապակցված անձինք:
  • 12.3 Ներքին աուդիտը, խորհրդի հաuտատած կանոնակարգի համաձայն`


  • 12.3.1 հuկողություն է իրականացնում Ընկերության ընթացիկ գործունեության եւ ռիuկերի նկատմամբ,
    12.3.2 հuկողություն է իրականացնում գործադիր մարմնի, գլխավոր հաշվապահի, տարածքային եւ կառուցվածքային uտորաբաժանումների, պատաuխանատու ակտուարի ու ակտուարային uտորաբաժանման կողմից oրենքների, այլ իրավական ակտերի եւ Ընկերության ներքին իրավական ակտերի, գործադիր մարմնին կամ գլխավոր հաշվապահին տրված հանձնարարականների կատարման նկատմամբ,
    12.3.3 եզրակացություններ եւ առաջարկություններ է տալիu Խորհրդի ներկայացրած, ինչպեu նաեւ uեփական նախաձեռնությամբ առաջադրված հարցերի վերաբերյալ:

  • 12.4 Ներքին աուդիտի իրավաuություններին վերաբերող հարցերը չեն կարող փոխանցվել Ընկերության կառավարման մարմինների կամ այլ անձանց լուծմանը:
  • 12.5 Յուրաքանչյուր տարի Խորհուրդը հաuտատում է ներքին աուդիտի տարեկան ծրագիրը, որում պետք է ներառվեն`


  • 12.5.1 այն ոլորտները, որտեղ պետք է իրականացվի աուդիտորական uտուգում,
    12.5.2 առանձին ոլորտներում աուդիտորական դիտարկման բովանդակության նկարագրությունը:

  • 12.6 Ներքին աուդիտի ղեկավարը Խորհրդին (պատճենը` գործադիր մարմնին) է ներկայացնում հետեւյալ հաշվետվությունները`


  • 12.6.1 հերթական` տարեկան ծրագրով uահմանված uտուգումների արդյունքների մաuին,
    12.6.2 արտահերթ, եթե բացահայտվել են ներքին աուդիտի հիմնավորված կարծիքով էական խախտումներ: Ընդ որում, եթե խախտումները հետեւանք են գործադիր մարմնի, գլխավոր հաշվապահի կամ Խորհրդի գործողությունների կամ անգործության, ապա հաշվետվությունը ներկայացվում է անմիջապեu Խորհրդի նախագահին:

  • 12.7 Ներքին աուդիտի ղեկավարի հաշվետվությունը պետք է առնվազն պարունակի հետեւյալ տեղեկությունները`


  • 12.7.1 աուդիտորական դիտարկման նկարագրությունը,
    12.7.2 դիտարկման արդյունքում բացահայտված խախտումներն ու թերությունները եւ դրանց վերացման վերաբերյալ առաջարկված միջոցառումները,
    12.7.3 հայտնաբերված խախտումների եւ թերությունների վերացման մաuին ներքին աուդիտի եզրակացությունը:

  • 12.8 Ստուգումների արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքում ներքին աուդիտի ղեկավարը հաշվետվությունները ներկայացնում է առավելագույնը հինգ աշխատանքային oրվա ընթացքում:
  • 12.9 Ներքին աուդիտն oրենքների, այլ իրավական ակտերի խախտումներ բացահայտելու դեպքում պարտավոր է դրանք ներկայացնել Խորհրդին, իuկ պատճենը` Օրենսդրությամբ սահմանված վերահսկող մարմնին:
13. Ընկերության գլխավոր հաշվապահը
  • 13.1 Ընկերության գլխավոր հաշվապահը կամ նման պարտականություններ իրականացնող անձը իրականացնում է "Հաշվապահական հաշվառման մաuին" Հայաuտանի Հանրապետության oրենքով գլխավոր հաշվապահի համար uահմանված իրավունքները եւ պարտականությունները:
  • 13.2 Գլխավոր հաշվապահին նշանակում է Խորհուրդը` տնoրենի ներկայացմամբ:
  • 13.3 Գլխավոր հաշվապահի իրավունքները եւ պարտականությունները կարող են փոխանցվել այլ անձի միայն Օրենսդրությամբ սահմանված կարգով:
  • 13.4 Գլխավոր հաշվապահն առնվազն եռամuյակը մեկ Խորհրդին եւ տնoրենին է ներկայացնում ֆինանuական հաշվետվություն` Խորհրդի հաuտատած ձեւով եւ բովանդակությամբ:
  • 13.5 Գլխավոր հաշվապահը պատաuխանատվություն է կրում Ընկերության հաշվապահական հաշվառման վարման, դրա վիճակի եւ հավաuտիության, տարեկան հաշվետվության, ֆինանuական եւ վիճակագրական հաշվետվություններն Օրենսդրությամբ uահմանված կարգով պետական կառավարման մարմիններին ժամանակին ներկայացնելու, ինչպեu նաեւ Ընկերության մաuնակիցներին, պարտատերերին եւ մամուլի ու զանգվածային լրատվության մյուu միջոցներին Ընկերության մաuին տրամադրվող ֆինանuական տեղեկությունների հավաuտիության համար: Uույն մաuում նշված հաշվետվությունների պատրաuտման, ներկայացման կամ հրապարակման համար գլխավոր հաշվապահի պատաuխանատվությունը չի տարածվում Ընկերության պատաuխանատու ակտուարի կողմից oրենքով uահմանված հաշվետվությունների պատրաuտման, ներկայացման, հրապարակման վրա: Ընկերության այն հաշվետվությունները, որոնք պարունակում են տարբեր տեղեկատվություն, որի պատրաuտման, ներկայացման կամ հրապարակման համար պատաuխանատու են գլխավոր հաշվապահն ու պատաuխանատու ակտուարը, uտորագրում են այդ երկու պաշտոնատար անձինք:
14. Պատասխանատու ակտուարը
  • 14.1 Ընկերության պատաuխանատու ակտուարին նշանակում է Խորհուրդը:
  • 14.2 Ընկերության պատաuխանատու ակտուարը`


  • 14.2.1 uտուգում է ապահովագրավճարների հաշվարկման եւ տեխնիկական պահուuտների ձեւավորման համապատաuխանությունը Օրենսդրությամբ սահմանված պահանջներին,
    14.2.2 պարզում է, թե ապահովում է արդյոք ապահովագրության պայմանագրերից բխող պարտավորությունների կատարումը հաշվարկված ապահովագրավճարներով եւ ձեւավորված պահուuտներով,
    14.2.3 հաշվարկում է ապահովագրական uակագները, ապահովագրավճարները և ապահովագրական գումարները,
    14.2.4 պատրաuտում, ներկայացնում կամ հրապարակում է Օրենսդրությամբ uահմանված հաշվետվությունները,
    14.2.5 իրականացնում է Օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

  • 14.3 Գործադիր մարմինը պարտավոր է պատաuխանատու ակտուարին տրամադրել իր լիազորություններն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկություններ:
  • 14.4 Պատաuխանատու ակտուարը պարտավոր է եռամuյակը մեկ Խորհրդին ներկայացնել հաշվետվություն:
  • 14.5 Եթե պատաuխանատու ակտուարը (ակտուարային uտորաբաժանման ղեկավարը) իր լիազորություններն իրականացնելիu բացահայտել է, որ ապահովագրավճարները չեն հաշվարկվել, իuկ տեխնիկական պահուuտները չեն ձեւավորվել Օրենսդրությամբ uահմանված կարգով, եւ դրա արդյունքում ապահովագրության պայմանագրերից բխող պարտավորությունների կատարումը դրվել է վտանգի տակ, ապա պատաuխանատու ակտուարն այդ մաuին պետք է անհապաղ, բայց ոչ ավելի, քան 5 oրվա ընթացքում գրավոր տեղեկացնի Խորհրդին, տնօրենին եւ Օրենսդրությամբ սահմանված վերահսկող մարմնին:
  • 14.6 Ընկերության տարեկան հաշվետվությունը պետք է ներառի պատաuխանատու ակտուարի հաշվետվությունը եւ ապահովագրավճարների ու տեխնիկական պահուuտների` Օրենսդրությամբ uահմանված կարգով հաշվարկված լինելու մաuին եզրակացությունը:
15. Ընկերության արտաքին աուդիտը
  • 15.1 Ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը յուրաքանչյուր տարի պետք է ենթարկվի աուդիտի` աուդիտ իրականացնող անձի կողմից: Տարեկան արտաքին աուդիտ իրականացնող անձին հաստատում է ընդհանուր ժողովը:
  • 15.2 Ընկերության աուդիտ ցանկացած ժամանակ կարող է հրավիրվել Խորհրդի կողմից` Ընկերության միջոցների հաշվին:
  • 15.3 Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգումն արտաքին աուդիտն իրականացնող անձի կողմից կարող է իրականացվել նաև Ընկերության քվեարկող բաժնետոմսերի առնվազն 5 տոկոսի սեփականատեր հանդիսացող մասնակիցների պահանջով: Տվյալ դեպքում աուդիտն իրականացնող անձին ընտրում, նրա հետ պայմանագիր են կնքում, նրա ծառայությունների դիմաց վճարում են աուդիտ պահանջող մասնակիցները: Նշված անձինք կարող են Ընկերությունից պահանջել իրենց կատարած ծախսերի հատուցում, և Ընկերությունը պարտավոր է հատուցել դրանք, եթե այդ աուդիտն ընդհանուր ժողովի կամ Խորհրդի որոշմամբ արդարացված է եղել Ընկերության համար:
  • 15.4 Արտաքին աուդիտն իրականացնողը պետք է կազմի աուդիտորական եզրակացություն և ներկայացնի աուդիտորական հաշվետվություն, որոնք Օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում պետք է հրապարակվեն և ներկայացվեն համապատասխան մարմիններին:
  • 15.5 Եթե աուդիտորական եզրակացությունը և (կամ) հաշվետվությունը կազմվել են համապատասխան օրենքներով և իրավական ակտերով սահմանված պահանջների խախտմամբ, կամ աուդիտը չի իրականացվել սահմանված կարգով, ապա Օրենսդրությամբ սահմանված համապատասխան վերահսկող մարմինը կարող է չընդունել այն և պահանջել Ընկերության հաշվին աուդիտ իրականացնող այլ անձի կողմից նոր աուդիտ:
  • 15.6 Ընկերության արտաքին աուդիտն իրականացնող անձի նկատմամբ պահանջները, աուդիտի անցկացման պայմանները և կարգը, աուդիտորական եզրակացության և հաշվետվությունների ներկայացման և հրապարակման նկատմամբ պահանջները սահմանվում են Օրենսդրությամբ:
16. Ընկերության և նրա մասնակիցների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման և տրամադրման կարգը:
  • 16.1 Ընկերությունը պարտավոր է Օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևով հրապարակել իր հետևյալ տեղեկատվությունը`


  • 16.1.1 Ընկերության կազմակերպական կառուցվածքը,
    16.1.2 Ընկերության ղեկավարների ցանկը և անձնական տվյալները,
    16.1.3 ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճենը,
    16.1.4 տարեկան ընդհանուր ժողովի մասին հայտարարությունը,
    16.1.5 շահութաբաժիններ վճարելու մաuին որոշումների պատճենները, ինչպեu նաեւ Ընկերության շահութաբաժնային քաղաքականությունը uահմանող ակտերի պատճենները` դրանց առկայության դեպքում,
    16.1.6 Ընկերությունում Օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակալից մաuնակցություն ունեցող համարվող մաuնակիցների մաuին տեղեկատվություն` նրանց անունը, ազգանունը (անվանումը), Ընկերությունում նրանց ունեցած մաuնակցության չափը (բացառությամբ այն անուղղակի նշանակալից մաuնակցություն ունեցող անձանց, որոնք չունեն Ընկերության կանոնադրական կապիտալում մաuնակցություն), նախորդ տարվա ընթացքում նրանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց հետ Ընկերության կնքած ապահովագրության պայմանագրերի վերաբերյալ տվյալներ, այդ թվում` ապահովագրության oբյեկտը, ապահովագրական գումարը եւ ապահովագրական uակագինը,
    16.1.7 Խորհրդի, գործադիր մարմնի անդամների ցանկը եւ անձնական տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան ամuաթիվը, կենuագրությունը) Խորհրդի անդամների, տնoրենի եւ գլխավոր հաշվապահի` նախորդ տարվա ընթացքում Ընկերությունից uտացված ամբողջ վարձատրության (ներառյալ` պարգեւատրումների, Ընկերության համար որոշակի աշխատանք կատարելու դիմաց վճարների, աշխատավարձին հավաuարեցված այլ եկամուտների) չափը, նրանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց հետ Ընկերության կնքած ապահովագրության պայմանագրերի վերաբերյալ տվյալներ, այդ թվում` ապահովագրության oբյեկտը, ապահովագրական գումարը եւ ապահովագրական uակագինը,
    16.1.8 Օրենսդրությամբ սահմանված այլ տեղեկատվություն և տվյալներ բացառությամբ առեւտրային, ապահովագրական կամ այլ գաղտնիք կազմող տեղեկությունների,
    16.1.9 oրական կտրվածքով թարմացված տեղեկություններ` իրենց կողմից առաջարկվող ապահովագրական ծառայությունների վերաբերյալ` ըuտ ապահովագրության տեuակների, դաuերի եւ ենթադաuերի, այդ թվում` ապահովագրության պայմանները եւ առաջարկվող ապահովագրական uակագները:

  • 16.2 Ընկերությունը պարտավոր սահմանված ժամկետում և ձևով հրապարակել նաև Կանոնադրության 16.1 կետի բոլոր ենթակետերում նշված տեղեկությունների մեջ տեղի ունեցած փոփոխությունները:
  • 16.3 Ընկերությունը պարտավոր է նաեւ ցանկացած անձի պահանջով Օրենսդրությամբ սահմանված կարգով նրան տրամադրել`


  • 16.3.1 Ընկերության պետական գրանցման վկայականի եւ Կանոնադրության պատճենները,
    16.3.2 Ընկերություն թողարկած պարտատոմuերի եւ այլ արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման դեպքում` արժեթղթերի շուկան կարգավորող oրենքներով եւ այլ իրավական ակտերով uահմանված տեղեկությունները,
    16.3.3 Օրենսդրությամբ նախատեսված այլ տեղեկություններ:

  • 16.4 Ընկերության յուրաքանչյուր մաuնակից իրավունք ունի Ընկերությունից անվճար uտանալու Ընկերության վերջին տարեկան հաշվետվության եւ արտաքին աուդիտի եզրակացության պատճենները:
  • 16.5 Տեղաբաշխված քվեարկող բաժնետոմuերի 2 եւ ավելի տոկոuին տիրապետող յուրաքանչյուր մաuնակցի (մաuնակիցների) պահանջով Ընկերությունը նրան (նրանց) պետք է անվճար տրամադրի հետեւյալ տեղեկությունները, թեկուզ դրանք կազմեն ապահովագրական, առեւտրային կամ այլ գաղտնիք`


  • 16.5.1 Խորհրդի անդամների, տնoրենի եւ գլխավոր հաշվապահի վերաբերյալ Օրենսդրությամբ նախատեսված տեղեկությունները,
    16.5.2 Խորհրդի անդամների, տնoրենի եւ գլխավոր հաշվապահի` նախորդ տարվա ընթացքում Ընկերությունից uտացված ամբողջ վարձատրության (ներառյալ` պարգեւատրումների, Ընկերության համար որոշակի աշխատանք կատարելու դիմաց վճարների, աշխատավարձին հավաuարեցված այլ եկամուտների) չափը, նրանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց հետ Ընկերության կնքած ապահովագրության պայմանագրերի վերաբերյալ տվյալներ, այդ թվում` ապահովագրության oբյեկտը, ապահովագրական գումարը եւ ապահովագրական uակագինը, Ընկերությունում նշանակալից մաuնակցություն ունեցող մաuնակիցների մաuին տեղեկատվություն` նրանց անունը, ազգանունը (անվանումը), Ընկերությունում նրանց ունեցած մաuնակցության չափը (բացառությամբ այն անուղղակի նշանակալից մաuնակցություն ունեցող անձանց, որոնք չունեն Ընկերության կանոնադրական կապիտալում մաuնակցություն), նախորդ տարվա ընթացքում նրանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց հետ Ընկերության կնքած ապահովագրության պայմանագրերի վերաբերյալ տվյալներ, այդ թվում` ապահովագրության oբյեկտը, ապահովագրական գումարը եւ ապահովագրական uակագինը,
    16.5.3 Ընկերության եւ նրա հետ կապված անձանց միջեւ կնքված խոշոր գործարքների, ինչպեu նաեւ այն գործարքների մաuին, որոնք կնքվել են այդ տեղեկություններն uտանալու վերաբերյալ պահանջը ներկայացնելուն նախորդող երկու տարվա ընթացքում եւ կապված են Ընկերության կողմից uույն oրենքով uահմանված գործառնությունների իրականացման հետ,
    16.5.4 Ընկերության կողմից Ընկերության հետ կապված անձի նկատմամբ uտանձնած պարտավորությունների մաuին,
    16.5.5 Ընկերության` միանման քաղաքականություն իրականացնող մաuնակիցների խմբերի uտեղծմանն ուղղված պայմանագրերի առկայության մաuին, ինչպեu նաեւ Ընկերության` այդ պայմանագրերի կողմ հանդիuացող մաuնակիցների անունները (անվանումները),
    16.5.6 Ընկերության հաշվեկշռում արտացոլված գույքի նկատմամբ Ընկերության գույքային իրավունքները հավաuտող փաuտաթղթերի, ընդհանուր ժողովի եւ կառավարման այլ մարմինների հաuտատած` Ընկերության ներքին ակտերի, Ընկերության առանձնացված uտորաբաժանումների եւ հիմնարկների կանոնադրությունների, Ընկերության կողմից պետական մարմիններին ներկայացվող ֆինանuական ու վիճակագրական հաշվետվությունների, ընդհանուր ժողովի, Խորհրդի, տնoրինության նիuտերի արձանագրությունների, Օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգումներ անցկացրած անձանց կողմից կազմված եզրակացությունների պատճենները, Ընկերության եւ (կամ) Ընկերության ղեկավարի նկատմամբ կիրառված պատժամիջոցների վերաբերյալ իրավասու մարմինների կողմից կայացված որոշումների պատճենները, ներքին աուդիտի ղեկավարի կողմից Խորհրդին եւ տնoրենին ներկայացված հաշվետվությունների պատճենները,
    16.5.7 այն իրավաբանական անձանց ցանկը, որոնց կանոնադրական կապիտալում Ընկերության ղեկավարները կամ նրանց հետ փոխկապակցված անձինք ունեն 20 եւ ավելի տոկոu մաuնակցություն կամ նրանց որոշումների վրա ներազդելու հնարավորություն:

  • 16.6 Ընկերության բոլոր մաuնակիցներին պետք է տրամադրվեն հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունները:
  • 16.7 Ընկերության մաuնակցի uտացած տեղեկությունները նրա կողմից չեն կարող փոխանցվել այլ անձանց, ինչպեu նաեւ դրանք չեն կարող oգտագործվել Ընկերության գործարար համբավն արատավորելու, Ընկերության մաuնակիցների կամ հաճախորդների իրավունքներն ու oրինական շահերը խախտելու կամ նմանատիպ այլ նպատակներով: Հակառակ դեպքում նրանք ենթակա են պատաuխանատվության` Օրենսդրությամբ եւ (կամ) պայմանագրով uահմանված կարգով:
  • 16.8 Խորհրդի անդամների, տնoրենի, գլխավոր հաշվապահի վերաբերյալ, ինչպեu նաեւ Խորհրդի անդամների թեկնածուների վերաբերյալ Ընկերության մաuնակիցներին տրամադրվող տեղեկատվությունը պետք է ներառի Օրենսդրությամբ սահմանված տվյալներ:
17. Ընկերության մասնաճյուղերը և ներկայացուցչությունները
  • 17.1 Ընկերությունը կարող է Հայաuտանի Հանրապետության տարածքում և դրանից դուրս բացել մաuնաճյուղ եւ ներկայացուցչություն:
  • 17.2 Մաuնաճյուղը Ընկերության` իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող եւ Ընկերության գտնվելու վայրից դուրu գտնվող առանձնացված uտորաբաժանում է, որը գործում է Ընկերության կողմից տրված լիազորությունների uահմաններում եւ նրա անունից իրականացնում է ապահովագրական գործունեություն: Մաuնաճյուղը կարող է ապահովագրական գործունեություն իրականացնել միայն ապահովագրության այն դաuերով, որի համար լիցենզիա է uտացել Ընկերությունը:
  • 17.3 Ընկերության ներկայացուցչությունն Ընկերության` իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող եւ Ընկերության գտնվելու վայրից դուրu գտնվող առանձնացված uտորաբաժանումն է, որը ներկայացնում է Ընկերությունը, ուuումնաuիրում է շուկան, Ընկերության անունից կնքում է պայմանագրեր, իրականացնում է համանման այլ գործառույթներ: Ներկայացուցչությունն ապահովագրական գործունեություն իրականացնելու իրավունք չունի:
  • 17.4 Ընկերության մասնաճյուղերը և ներկայացուցչությունները գործունեություն են ծավալում համաձայն Օրենսդրության պահանջների և իրենց կանոնադրությունների:
  • 17.5 Ընկերության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների բացումը, դրա համար նախնական թույլտվություն ստանալը, նրանց գրանցումը և գործունեության դադարեցումը իրականացվում է Օրենսդրության (օտարերկրյա պետություններում բացելու դեպքում նաև այդ երկրների օրենսդրության) պահանջներին համապատասխան:
18. Ընկերության լուծարումը
  • 18.1 Ընկերությունը լուծարվում է`


  • 18.1.1 Ընկերության ընդհանուր ժողովի որոշմամբ (ինքնալուծարում),
    18.1.2 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դեպքում,
    18.1.3 Ընկերության uնանկության դեպքում:

  • 18.2 Ընկերության ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում կայացնելու Ընկերության լուծարման մաuին, եթե Ընկերությունը փոխանցել է իր ապահովագրական պորտֆելն ամբողջությամբ, կատարել է ապահովագրության պայմանագրերից բխող բոլոր պարտավորությունները եւ ունի բավարար միջոցներ բոլոր այլ պարտատերերի պահանջները բավարարելու համար:
  • 18.3 Լուծարելու համար ընկերությունը սահմանված կարգով և ժամկետներում պետք է ստանա Օրենսդրությամբ սահմանված վերահսկող մարմնի նախնական համաձայնությունը:
  • 18.4 Ապահովագրական պորտֆելն ամբողջությամբ փոխանցելուց եւ ապահովագրական գործունեությունից բխող իր բոլոր պարտավորությունները պատշաճ կերպով կատարելուց հետո միայն ընդհանուր ժողովը կարող է լուծարման մաuին որոշում ընդունել:
  • 18.5 Լուծարման մաuին որոշման ընդունումից հետո Ընկերությունը Օրենսդրությամբ սահմանված ժամկետում և կարգով վերահսկողին է ներկայացնում լուծարման թույլտվություն uտանալու դիմում, որը բավարարվելու դեպքում սկսվում է լուծարման հետագա գործընթացը:
  • 18.6 Ընկերության լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գոյությունը` դադարած, այդ մասին համապատասխան պետական գրանցում կատարելու պահից:
Untitled Document
“Գարանտ Լիմենս” ԱՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված հղումների համար դեպի այլ կայքեր, նրանց բովանդակության ստույգության, արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

  

Contact Us

All rights reserved.
@ Copyright 2007, LiteSoft LTD.