|
Ընկերության գործադիր մարմնի աշխատանքի գնահատման սկզբունքները
"Գարանտ-Լիմենս" ապահովագրական ընկերության գործադիր մարմնի` տնօրենի, գլխավոր հաշվապահի, ներքին աուդիտի ղեկավարի կողմից իրականացվող աշխատանքների գնահատման համար հիմք են հանդիսանում ընկերության խորհրդին ներկայացվող հաշվետվությունները, ՀՀ կենտրոնական բանկի կողմից ներկայացած հաշվետվությունները, ՀՀ կենտրոնական բանկի կողմից ներկայացված տեղեկացումները, ծանուցումները, ստուգման ակտերը:
Ընկերության գործադիր մարմնի աշխատանքները գնահատվում են նաև քննարկելով ընկերության գործարար ծրագրով ամրագրված դրույթների փաստացի կատարման արդյունքները, ընկերության ընթացիկ գործունեության կառավարումը և բանկի խորհրդի կողմից հաստատված քաղաքականությունների և կանոնակարգերի դրույթների պահպանումը:
|