Մեր ընկերությունն ապահովում է ոչ միայն բարձրակարգ սպասարկում, այլև հոգատարություն և կարեկցանք, որը խիստ կարևոր է օգնության կարիք ունեցող յուրաքանչյուր մարդու համար:
“ԳԱՐԱՆՏ-ԼԻՄԵՆՍ” Ապահովագրական ՓԲԸ-ն ստեղծվել է 1999թ-ի փետրվարի 2-ի ընկերության հիմնադիր ժողովի որոշմամբ` որպես շահույթ
ստանալու նպատակ հետապնդող կազմակերպություն: Ընկերության Կառավարման բարձրագույն մարմինը բաժնետերերի ընդհանուր ժողովն է:
Ընկերությունը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 03.08.1999թ-ին ստացել է ապահովագրական գործունեություն
իրականացնելու լիցենզիա, ինչը 2004 թվականին ուժի մեջ մտած “Ապահովագրության մասին” ՀՀ օրենքի համաձայն փոխարինվել է ոչ կյանքի
ապահովագրության իրականացման լիցենզիայի (ԱՊՈ 0028): “Ապահովագրության և ապահովագրական գործունեոթյան մասին” ՀՀ օրենքի համաձայն
2008թ-ի մարտի 25-ին Ընկերությունը վերագրանցվել և վերալիցենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկից կողմից` ստանալով ԱՊՈ թիվ 0003 (0028)
ոչ կյանքի ապահովագրության լիցենզիան, որը հնարավորություն է տալիս Ընկերությանն իրականացնել ապահովագրություն հետևյալ դասերով.
- • Առողջության ապահովագրություն,
- • Դժբախտ պատահարներից ապահովագրություն,
- • Հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն,
- • Գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն,
- • Ցամաքային տրանսպորտի ապահովագրություն,
- • Ցամաքային ավտոտրնասպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն
- • Աջակցութւան ապահովագրություն:
Ընկերությունը մասնաճյուղեր չունի:
Վերջին փոփոխությունը Հոկտեմբերի 13, 10:35
|