|
|||||||||||||||||||||||||||||||||||
|
Վեճերի լուծման բացատրական ամփոփագիր
Ընկերության կողմից հաճախորդի բողոք-պահանջին վերջնական գրավոր պատասխանի տրամադրումը Ընկերությունը իրականացնում է բողոք-պահանջը ստանալու պահից 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում:
Հաճախորդները բողոք-պահանջների ներկայացման ընթացակարգին առնչվող հարցերի վերաբերյալ տեղեկություններ կարող են ստանալ (+374 10) 236068 հեռախոսահամարով: Բողոք-պահանջի գրավոր պատասխանով բավարարված չլինելու դեպքում հաճախորդը իր իրավունքները պաշտպանելու համար կարող է դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին www.fsm.am : Հաճախորդները բողոք-պահանջ կարող են ներկայացնել Ընկերությանը գրավոր` առձեռն հանձնելով Ընկերության գրասենյակ (հասցե` ՀՀ, ք. Երևան, Մամիկոնյանց 30): Ուշադրություն` Ցանկացած անձ իրավունք ունի ստանալու “Գարանտ Լիմենս” ԱՓԲԸ-ի վերաբերյալ “Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին” ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված տեղեկատվության պատճենները: Այս օրենքը կարող եք գտնել www.glinsurance.am կայքի “Օրենքների և նորմատիվ իրավական ակտերի ցանկը” բաժնում: Սույն տեղեկատվության համար կգանձվի համապատասխան վճար, որը չի կարող ավելի լինել, դրանց պատրաստման և/կամ փոստային առաքման համար արած արված փաստացի ծախսերը: Վերոնշված տեղեկատվությունը Ընկերությունը տրամադրում է անձի գրավոր դիմումը ստանալուց երկու աշխատանքային օրվա ընթացքում: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով. առձեռն` Ընկերության գրասենյակում, էլեկտրոնային հասցեով` info@glinsurance.am: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի՛ հաճախորդ, Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ
Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Դատարան դիմելու դեպքում Ձեր և “Գարանտ Լիմենս” ԱՓԲԸ-ի
միջև ծագած վեճը լուծում է դատարանը: Դուք կարող եք դիմել դատարան բողոքի քննության ցանկացած փուլում: Դատարանի վճիռը չի կարող վերանայվել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից:
Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու դեպքում Ձեր և “Գարանտ Լիմենս” ԱՓԲԸ-ի միջև ծագած վեճը լուծում է
Հաշտարարը` “Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին” ՀՀ օրենքով սահմանված կարգով:Ֆինանսական համակարգի հաշտարարի ծառայություններն ԱՆՎՃԱՐ են: Բողոք ունենալու դեպքում Դուք նախևառաջ պետք է դիմեք “Գարանտ Լիմենս” ԱՓԲԸ: “Գարանտ Լիմենս” ԱՓԲԸ-ն պարտավոր է 10 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանել Ձեր բողոքին: 10 օրից պատասխանը ստանալուց հետո կամ, եթե պատասխան չեք ստացել, առանց դրա, Դուք կարող եք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին: Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե `
** Սիրելի՛ հաճախորդ, հայտնում ենք Ձեզ, որ “Գարանտ Լիմենս” ԱՓԲԸ-ն չի հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները
վիճարկելու իրավունքից: Դա նշանակում է, որ “Գարանտ Լիմենս” ԱՓԲԸ-ն կարող է որոշ դեպքերում դատական կարգով վիճարկել Ֆինանսական
համակարգի հաշտարարի կողմից “Գարանտ Լիմենս” ԱՓԲԸ-ի դեմ կայացված որոշումները:
Դուք կարող եք նաև բողոքներով դիմել Կենտրոնական բանկ:
Տեղեկացնում ենք, որ Կենտրոնական բանկն իրավասու չէ լուծել Ձեր և “Գարանտ Լիմենս” ԱՓԲԸ միջև վեճերը, սակայն կարող է
“Գարանտ Լիմենս” ԱՓԲԸ նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոցներ, եթե պարզվի, որ “Գարանտ Լիմենս” ԱՓԲԸ խախտել է օրենքի պահանջները:
Հարգելի հաճախորդ, հայտնում ենք, որ եթե Ձեր և “Գարանտ Լիմենս” ԱՓԲԸ-ի
միջև կնքվել է արբիտրաժային համաձայնություն, դա նշանակում է, որ “Գարանտ Լիմենս” ԱՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրից բխող վեճերը
ենթակա են լուծման արբիտրաժային տրիբունալի կողմից: Դուք զրկվում եք “Գարանտ Լիմենս” ԱՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրից բխող վեճերի
կապակցությամբ դատարան դիմելու իրավունքից: Արբիտրաժային տրիբունալի վճիռները, որպես կանոն, դատարանի կողմից վերանայման ենթակա չեն:
Վերջին փոփոխությունը Մարտի 16, 12:06
|
||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||