Ձեր իրավունքները

Հարգելի հաճախորդ,

Մեր ինտերնետային կայքում ներկայացված տեղեկատվությունը ստույգ է և պարբերաբար թարմացվում է: Եթե Դուք օգտվել եք Ընկերության ծառայություններից և դրա հետևանքով ունեք բողոք-պահանջ Ընկերության նկատմամբ, ապա խորհուրդ ենք տալիս Ձեզ լրացնել ձևաթերթը
 և ներկայացնել այն Ընկերության գլխամասային գրասենյակ (Ք.Երևան,Շիրվանզադե 17), կամ ուղարկել էլեկտրոնային հասցեով` info@glinsurance.am

Ընկերության կողմից հաճախորդի բողոք-պահանջին վերջնական գրավոր պատասխանի տրամադրումը իրականացվում է բողոք-պահանջը ստանալու պահից 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում: 

         Գարանտ-Լիմենս ապահովագրական
 ընկերությունը բարձր է գնահատում տարիների ընթացքում ձեռք բերված հեղինակությունը եւ ձգտում է համապատասխանել հաճախորդների պահանջներին:  

        Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ստանալու, կամ մատուցված ծառայությունների վերաբերյալ Չեր կարծիքը հայտնելու ցանկության դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` (+374-10) 23 60 68; 20 56 92:

Հաճախորդները իրավունք ունեն պաշտպանել իրենց շահերը Ֆինանսական հաշտարարի միջոցով` http://www.fsm.am


 

 

Գարանտ-Լիմենս  ապահովագրական ՓԲԸ  հաճախորդների առաջարկությունների, դիմումների եվ  բողոք-պահանջների ընդունման եվ քննարկման կարգը

 

Վեճերի լուծման բացատրական ամփոփագիր

 

Գարանտ-Լիմենս Ապահովագրական ՓԲԸ-ի դեմ հաճախորդի կողմից ներկայացված բողոք-պահանջի գործընթացը նկարագրող ամփոփաթերթ

 

Հայտարարություն` Ընկերությունից տեղեկություններ ստանալու վերաբերյալ

 

 

Թարմացվել է 22.09.2011թ