Առողջության ապահովագրություն
  •  

    Առողջությունը մեր ամենամեծ հարստությունն է: Գաղտնիք չէ, որ այսօր  բժշկական ծառայությունների գերակշռող մասը դարձել  է վճարովի, իսկ առաջավոր տեխնոլոգիաների կիրառմանը զուգընթաց դրանց գները գնալով աճում են: Ամեն ոք ամեն պահի ենթակա է ստացված բժշկական օգնության համար մեծ գումարներ ծախսելու ռիսկի: Առողջության ապահովագրությունը հնարավորություն է տալիս մի քանի անգամ նվազեցնել հիվանդությունների կանխարգելման, առողջության վերականգնման և պահպանման  համար անհրաժեշտ  գումարները, և պատահական չէ, որ այն դարձել է բժշկական ծառայությունների ծախսերի հատուցման քաղաքակիրթ աշխարհում առավել  տարածված ձևը:

     

     

    Թարմացվել է 20.09.2011թ

     
  •  

    Առողջության ապահովագրության դեպքում սակագինը տատանվում է 0.4- 7.79% միջակայքում` կախված մի շարք գործոններից` օրինակ ապահովագրվող անձի տարիքից, առողջական վիճակից և այլն:  Մեկ անձի հաշվով տարեկան ապահովագրավճարը տատանվում է 52 000 –ից մինչև 250 000 դրամ: 

     


    Թարմացվել է 20.09.2011թ



  • Ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ինչպես նաև ապահովագրության պայմանագիրը վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներառված են ընդհանուր պայմաններում:  

     

     Առողջության ապահովագրության պայմաններ

     

    Թարմացվել է 20.09.2011թ

     

  •  

    Առողջության ապահովագրության պայմանագրի կնքման համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը.

     

    այն դեպքում, երբ ապահովադիրը և ապահովագրված անձը նույն անձն են, ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ (առկայության դեպքում), բնակության և գրանցման հասցե, հեռախոսի համար,

    այն դեպքում, երբ ապահովադիրը և ապահովագրված անձը տարբեր են, ապա` ապահովադրի և ապահովագրված անձի անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ (առկայության դեպքում), բնակության և գրանցման հասցե, հեռախոսի համար:

     

     

    Թարմացվել է 20.09.2011թ