ԳԱՐԱՆՏ-ԼԻՄԵՆՍԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
• կոլեկտիվ առողջության ապահովագրության դեպքում մեր Ընկերությունն ապահովագրում է Ձեզ առկա հիվանդություններով հանդերձ և հոգում ինչպես ֆինանսական ծախսերը, այնպես էլ ձեռնարկում միջոցառումներ առողջության վերականգնման և պահպանման համար,
• իրականացվում ենք խրոնիկ հիվանդությունների բուժում անկախ սրացումների քանակից,
• բժշկական հաստատություններում մատուցվող ծառայությունների կազմակերպումը, ապահովումը և ֆինանսական ծախսերի փոխհատուցումը կատարվում է բացառապես մեր ապահովագրական ընկերության կողմից և հաճախորդը լիովին ազատված է ֆինանսական որևէ փաստաթղթերից,
• առողջության ապահովագրություն ունեցող բոլոր հաճախորդներին տրամադրվում են զեղչեր ապահովագրության այլ տեսակներով :
• ընտանիքի անդամներին(կին/ամուսին, երեխաներ) նույնպես տրամադրվում են առողջության ապահովագրության արտոնյալ պայմաններ:
Կոլեկտիվ ապահովագրության դեպքում, կախված ապահովագրվող անձանց քանակից, տարիքից, ձեռնարկության գործունեության բնույթից, երկարատև համագործակցության հեռանկարից հնարավոր են ապահովագրության հատուկ պայմաններ (լրացուցիչ ծառայությունների ներառում ապահովագրական փաթեթում, կորպորատիվ լիմիտի տրամադրում) և գների փոփոխություն:
Թարմացվել է 20.09.2011թ
Առողջության ապահովագրության դեպքում սակագինը տատանվում է 1.49 - 8.38% միջակայքում` կախված մի շարք գործոններից` օրինակ ապահովագրվող անձի տարիքից, առողջական վիճակից և այլն: Մեկ անձի հաշվով տարեկան ապահովագրավճարը տատանվում է 65 000 –ից մինչև 150 000 դրամ: Իսկ ապահովագրական գումարը` 2 500 000 մինչև 5 000 000 դրամ:
Թարմացվել է 20.09.2011թ
Ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ինչպես նաև ապահովագրության պայմանագիրը վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներառված են ընդհանուր պայմաններում:
Առողջության ապահովագրության պայմաններ
Թարմացվել է 20.09.2011թ
Առողջության ապահովագրության պայմանագրի կնքման համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը.
• ապահովագրված անձի անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ (առկայության դեպքում), բնակության և գրանցման հասցե, հեռախոսի համար
• պետ ռեգիստրում գրանցման վկայական
• իրավաբանական անձի կնիք
• գործունեության հասցե
• ՀՎՀՀ
• բանկային հաշիվ
• հեռախոսի համար
Թարմացվել է 20.09.2011թ

